copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 20:04 15-04-2023

Առաքելությունն ավելի շատ ԵՄ-ն տարածաշրջանում ամրացնելու գործիք է, քան ՀՀ անվտանգությունը երաշխավորող մեխանիզմ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով blankspot.se կայքում հրապարակված հոդվածին, որտեղ ներկայացված է հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում տիրող իրավիճակը, մեջբերված են նաև եվրոպական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերի և Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մեկնաբանությունները:

Արմեն Աշոտյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Եթե ամփոփենք, ապա.
1. Առաքելության ղեկավարը հայտնել է, որ առաքելությունը մեկ շաբաթ շուտ տեղեկություններ է հաղորդում Ադրբեջանին իրենց այցելությունների ժամանակացույցի և վայրերի մասին:

Հարց.
Եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված է լինելու դիտորդների այցելության մասին, ապա ի՞նչ են ակնկալում արձանագրել դիտորդները:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ սադրանք այդ ուղղությամբ չի իրականացնելու, քանզի տեղյակ է դիտորդների ներկայության մասին:

Այդ դեպքում ո՞րն է դիտարկելու իմաստն ու արդյունավետությունը:

2. Տոյվո Կլաարը միևնույն հարցին պատասխանելիս հայտնել է, որ ոչ թե մեկ շաբաթ, այլ՝ շաբաթվա սկզբից 2-3 օր շուտ են տեղեկացնում այցելությունների մասին:

Ի դեպ, այդ հոդվածում Տոյվո Կլաարի և Մարկուս Ռիտտերի մեկնաբանությունների միջև սա միակ տարբերությունը չէ:

Առաջ անցնելով ասեմ, որ ակնհայտ է՝ Կլաարն առավել շատ դիվանագիտական, քաղաքական մեկնաբանություններ է անում, իսկ ԵՄ առաքելության ղեկավարը՝ ծառայողական:

Ուստի, հակված եմ առավել վստահել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տրամադրած տեղեկատվությանը:

3. Ըստ առաքելության ղեկավարի մեկնաբանության՝ Ադրբեջանի հետ կապը պահվում է Տոյվո Կլաարի միջոցով և մի դեպք արդեն իսկ գրանցվել է, երբ Ադրբեջանի նախագահը փոխանցել է Կլաարի միջոցով՝ այցելել Հայաստանի հյուսիսում գտնվող «ադրբեջանական էքսկլավներից մեկը». այս դրվագն ինքնին զարհուրելի է:

4. Կլաարի մեկնաբանությամբ դա չի արվել Ալիևի խնդրանքով, այլ՝ որպես ընթացիկ մշտադիտարկման ծրագրի մի մաս (ինչպես արդեն նշեցի, հակված եմ վստահել առաքելության ղեկավարին, ոչ թե՝ դեսպանին):

Կլաարը հայտնում է նաև, որ անկլավների հետ կապված հարցը օրակարգում է և քննարկումների առարկա:

Հիշեցնեմ, որ ՀՀ, այսպես կոչված, իշխանությունները պարբերաբար ժխտում են, որ նման թեմա են քննարկում ադրբեջանցիների հետ:

Ի մի բերելով այս տեղեկատվությունը, կարող ենք ևս մեկ անգամ փաստել, որ ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցերն ավելի շատ են, քան պատասխանները.

* Այդպես էլ հայտնի չդարձավ, թե նրանք ինչպես են ուժեղացնում ՀՀ անվտանգությունը:
* Դեռևս հստակեցված չէ իրավական հիմքը՝ երկկողմ պայմանագիրը Հայաստանի հետ, ինչի հիման վրա են նրանք գործում և ինչ հիմքով են տեղեկատվություն փոխանցում Ադրբեջանին:

Այս ամենը ևս մեկ անգամ վկայում են, ի դեպ, դրա մասին նշում է նաև հոդվածագիրը, որ առաքելությունն ավելի շատ ԵՄ-ն տարածաշրջանում ամրացնելու գործիք է, քան ՝ ՀՀ անվտանգությունը երաշխավորող մեխանիզմ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի