copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:24 13-04-2023

Քննարկվել են ԲՏԱ նախարարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության մի շարք հնարավորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրերին, ներկայացրել նախարարության գործունեության շրջանակներն ու իրականացվող աշխատանքները, պատրաստակամություն հայտնել քննարկելու նախարարության և ՄԱԶԾ-ի միջև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, այնուհետև մանրամասներ ներկայացրել ՄԱԶԾ 2021-2025թթ. Հայաստանի ծրագրային փաստաթղթի վերաբերյալ, նշել, որ այն նպատակ ունի առաջընթաց ապահովել չորս հիմնական ուղղություններում՝ Կայուն ու ներառական սոցիալ-տնտեսական զարգացում, Բնապահպանական կայունություն ու ճկունություն, Ժողովրդավարական կառավարում ու գենդերային հավասարություն և Ապացույցների վրա հիմնված քաղաքականություն, ֆինանսավորում և նորարարություն:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը նախարարին է ներկայացրել նաև ՄԱԶԾ կողմից իրականացվող Tech2Life նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցող տեխնոլոգիաների զարգացման համար Հայաստանում նպաստավոր միջավայր ստեղծելը և ստարտափ ընկերություններին ներգրավվելը:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ ներկայացված բոլոր ուղղություններն էլ շատ կարևոր են, նաև ընդգծել է, որ ԲՏԱ նախարարության գործառույթների և հետաքրքրությունների շրջանակներում են Ապացույցների վրա հիմնված քաղաքականություն, ֆինանսավորում ու նորարարություն ուղղությունը և Tech2Life նախաձեռնությունը, որոնց շուրջ կարող են համագործակցել՝ ավելի մանրամասն աշխատանքային խմբերով քննարկումներից հետո։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԶԾ-ի միջև գործակցության հնարավորությանն առնչվող մի շարք հարցերի։ Նշվել է նաև, որ նախարարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցությունը կարող է խթանել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և նորարարության զարգացմանը, թվային անվտանգության ապահովմանը, փոխկապակցված ոլորտներում տեխնոլոգիական լուծումների ներդրմանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում