copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:14 12-04-2023

Ինչու գլխավոր դատախազը խուսափեց ուղիղ պատասխանել Թագուհի Թովմասյանի հարցին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ խորհրդարանում հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

«Տիկի՛ն դատախազ, Դուք աշխատել եք ՀՀ վճռաբեկ դատարանում 2007 թվականից: 2008-2009 թվականներին Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի եւ «Մարտի 1»-ի գործով անցնող մյուսների վերաբերյալ քրեական գործերի վճիռները կայացվել են մոտավոր հենց այդ ժամանակում: Կխնդրեմ ասել՝ օրինակա՞ն էին այդ դատավճիռները, թե՞ ոչ՝ իբրեւ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական եւ օգնական»: Սակայն ՀՀ գլխավոր դատախազը Թագուհի Թովմասյանի այս եւ մյուս հարցերը համարեց հարցի քննարկմանը ոչ վերաբերելի (քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին հարցը): Նա հայտարարեց, թե, որպես իրավաբան, դատական ակտերը քննարկելու իրավունք չունի:

Այսպիսով, գլխավոր դատախազը խուսափեց հստակ պատասխանել՝ այո կամ ոչ: Մինչդեռ եթե հարցին պատասխան տրվեր՝ այո, ապա պարզ կլիներ, որ իսկապես ապօրինություններ են եղել: Բանն այն է, որ դատավորների օգնականները հիմնականում նախագծում են կայացվելիք որոշումների եւ վճիռների նախագծերը, եւ Աննա Վարդապետյանն առնվազն չէր կարող չիմանալ, թե ինչ վճիռներ են կայացվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատում, եթե չասենք, որ հենց ինքն է նախագծել «Մարտի 1»-ի գործով վճիռները: Իսկ եթե Աննա Վարդապետյանը պատասխաներ, որ ապօրինություն չկա, ամեն ինչ օրինական է եղել, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես հանցագորություն է իրականացրել, ապօրինի հավաքներ է կազմակերպել, սադրել է եւ չի եղել քաղբանտարկյալ:

Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես է Վարդապետյանը աշխատել որպես Նիկոլ Փաշինյանի օգնական՝ նրան համարելով հանցագործ: Ահա սա էր պատճառը, որ դատախազը խուսափեց ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան տալ՝ ասելով, թե կայացված ակտերի մասով կարծիք հայտնելու իրավունք չունի: Բայց, միեւնույնն է, Թագուհի Թովմասյանի կողմից հնչած հարցերին՝ ապօրինի են եղել 2008-ի արյունալի դեպքերի վճիռները, թե ոչ, ՀՀ գլխավոր դատախազը պետք է ի վերջո պատասխանի։ Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով կայացված շատ դատավճիռներ կա՛մ արդարացվել են, կա՛մ Եվրադատարանով «կոտրվել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի