copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:30 11-04-2023

ՔՊ-ն Մհեր Սահակյանի մասով վերջնական որոշում ունի. Ժողովուրդ

«Վաղը ՀՀ ԱԺ-ն կքննարկի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային հետապնդում հարուցելու դատախազության միջնորդությունը. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կներկայացնի:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 71 պատգամավոր ունեցող ՔՊ-ն միայնակ կարող է հավանություն տալ միջնորդությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն Մհեր Սահակյանի մասով միասնական որոշում ունի, ինչպես Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի դեպքում էր. կգան եւ համաձայնություն կտան ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը:

Ընդ որում՝ եթե Օհանյանի ու Չարչյանի դեպքում իշխող ֆրակցիայի ներսում տարաձայնություններ եղել են, ապա Մհեր Սահակյանի դեպքում իշխանականներն ավելի «մարտական» են տրամադրված: Ի դեպ, ընդդիմությունը եւս մասնակցելու է նիստին եւ օգտագործելու է ՔՊ-ականների մասնակցությամբ աղմկահարույց միջադեպերի ողջ «զինանոցը»:
ՔՊ-ն խոցելի վիճակում է գտնվում հիմա՝ կուսակցականների վերջին պահվածքի ֆոնին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում