copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:57 08-04-2023

Ով է ԲԴԽ նորընտիր անդամ Արշակ Վարդանյանը

Նախօրեին Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամ ընտրեց Վերաքննիչ դատարանի քրեական դատավոր Արշակ Վարդանյանին։

Oragir.News-ը ներկայացնում է ԲԴԽ նորընտիր դատավոր անդամի կենսագրությունը։

Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:

Կրթություն

1998 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Աշխատանքային փորձ

1999 թվականից 2000 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում որպես քննիչ-ստաժոր:

2000 թվականից 2004 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում որպես քննիչ:

2004 թվականից 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում որպես ավագ քննիչ:

2006 թվականից 2007 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում որպես դատախազի օգնական:

20.02.2007թ-ից մինչև 30.11.2007թ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ՀԿԳ քննիչ:

2007 թվականից 2011 թվականն աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:

2011 թվականի հոկտեմբերի 31-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից ընդունված 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն՝ շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:

ԲԴԽ-42-Ո-117 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

1998 թվականից 1999 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին լրանում է Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի՝ որպես ԲԴԽ դատավոր անդամների պաշտոնավարման ժամկետը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը