copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:12 08-04-2023

Նիկոլ Փաշինյանը վերականգնում է հին ավանդույթները. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը որոշել է վերականգնել կուսակցական արարողակարգերից մեկը՝ ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստերը։ Դրանով փորձում է կոտրել այն կարծրատիպը, թե գործ ունենք միապետական համակարգի հետ՝ որոշումներ կայացնողը մեկ մարդ է։

Նախօրեին ՔՊ գրասենյակում Նախաձեռնող խմբի նիստ է հրավիրվել, որին մասնակցել են ՔՊ-ականներ՝ նախկին եւ ներկա պատգամավորներից մինչեւ նախարարներ, խորհրդականներ, քաղաքապետեր։ Նախաձեռնող խումբը կուսակցության, այսպես կոչված, ակտիվն է։ ՔՊ-ից մեզ ասացին, որ մինչեւ պատերազմը Խմբի կանոնավոր նիստեր էին հրավիրում, ամիսը առնվազն 1-2 անգամ, որտեղ տարբեր հարցեր էին քննարկում՝ ներկուսակցական խնդիրներից մինչեւ արտաքին մարտահրավերներ։

Նիստից առաջ տեղեկացվում է օրակարգի մասին, կուսակիցներն իրենց տեսակետն են հայտնում, եւ մեծամասնության կարծիքը, որպես կանոն, ազդում է վարչության որոշումների վրա։ Սակայն պատերազմից հետո այս ավանդույթը խախտվել է՝ ընդամենը 1-2 նիստ են արել։ Հիմա որոշել են վերականգնել հին ավանդույթը։ Նշենք, որ ապրիլի 6-ի նիստից հետո ՔՊ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքական, ինչպես նաեւ անվտանգային հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց