Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:30 07-04-2023

Իսրայելի անվտանգության ուժերի բռնի գործողությունները չեն կարող արդարացվել. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենի և Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիքիի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Չավուշօղլուն Քոենի հետ զրույցում շեշտել է, որ Իսրայելի անվտանգության ուժերի բռնի գործողությունները չեն կարող արդարացվել։ Նա բավականին կոշտ կերպով նշել է, որ Իսրայելի ավիահարվածները չպետք է կրկնվեն։

Թուրք պաշտոնյան դատապարտել է Գազայի հատվածի և Լիբանանի ուղղությամբ իրականացված իսրայելական ավիահարվածները։ Վերջինս միևնույն ժամանակ մեղադրել է Իսրայելին` Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի դեմ վերջին սադրանքների համար:

Պաղեստինի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում Չավուշօղլուն աջակցություն է հայտնել` Իսրայելի հարձակումների ֆոնին։ Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Ալ-Աքսա մզկիթնանձեռնմխելիության ու կարգավիճակի պահպանմանը։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը վստահեցրել է, որ Անկարան կշարունակի համերաշխություն ցուցաբերել Պաղեստինի հետ։ Նա միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը `լարվածությունը նվազեցնելու համար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News, Իսրայելի ոստիկանությունն այսօր առավոտյան ներխուժել է մզկիթի տարածք և ուժ է կիրառել հավատացյալների նկատմամբ, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել։ Դեպքի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, ավելի քան 350 մարդ ձերբակալվել է։

Ամենից շատ դիտված

18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
20:18 ՀՀ–ում նոր կենսաչափական քարտերի արժեքը 5850 դրամ կլինի
19:55 Ժողովուրդ ջանի ուշադրությունը պետք է շեղել չլուծված հիմնախնդիրներից, ուստի Փաշինյանը նորից հիշել է հեծանիվը
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան