copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:43 07-04-2023

ԲԴԽ անդամներ են ընտրվել Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը

Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Այս մասին հայտնում են բարձրագույն դատական խորհրդից։

Օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։

Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։

Վերաքննիչ քրեական դատարանի երկու թեկնածու էր առաջադրվել երկու դատավոր՝ Արշակ Վարդանյանը և Ռուբիկ Մխիթարյանը։ Առաջին ատյանից առաջադրվել էր Արթուր Աթաբեկյանը։

Արշակ Վարդանյանը ԲԴԽ անդամ է ընտրվել 172 ձայնով, Արթուր Աթաբեկյանը՝ 168 ձայնով։ Ռուբիկ Մխիթարյանը, որը իշխանությունների թեկնածուն էր, ստացել է 71 ձայն։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին լրանում է Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի՝ որպես ԲԴԽ դատավոր անդամների պաշտոնավարման ժամկետը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ