Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:10 07-04-2023

Ամենայն ազնվությամբ եմ ասում՝ ինձ հետ կապված որևէ ուղղորդում չի եղել․ Ռուզաննա Ազրոյան

Ինչպես արդեն հայտնել ենք, դատավորներն այսօր ընդհանուր ժողով են հրավիրել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամի ընտրության հարցն է։ Վերաքննիչ քրեական դատարանից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի 2 թեկնածու է առաջադրվել։ Մեկը Արշակ Վարդանյանն է, մյուսը՝ Ռուբիկ Մխիթարյանը։

Ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Վարչական դատարանի նորանշանակ դատավոր Ռուզաննա Ազրոյանը նշեց, որ 5 տարի է, ինչ դատավոր է, բայց իր վրա որևէ ճնշում չի զգացել։ «Բնականաբար, խնդիրներ ունենք, որոնք փորձում ենք լուծել։ Թե ստացվում է, չ ստացվում, դա հարցի մյուս կողմն է։ Բայց տենդենցը գնում է դեպի դրան։

Խնդիրները շատ են՝ դատավորների ծանրաբեռնվածությունը, դատավորների աշխատանքային պայմանները, աշխատակազմների համար ոչ հրապուրիչ աշխատանքն է«։

Անդրադառնալով խորհրդի դատավոր անդամներից ոչ բոլորին ծանուցագրեր ոիւղարկելուն, Ազրոյանն ասաց․ «Հարցը մտահոգում է, բայց ես տեղյակ չեմ, թե ում են ծանուցագրեր գնացել։ Իմ ստաժը չի հերիքում, ես այսպես թե այնպես չպետք է ծանուցագիր ստանայի։ Չգիտեմ ովքեր են ստացել, լուրերից տեղյակ եմ, որ պետք է Սնանկության դատարանի դատավորներից և քրեական վերաքննիչից մենք ԲԴԽ անդամներ ընտրենք»։

Դիտարկմանը, որ այսօրվա ժողովին թեկնածուների հետ կապված որոշակի ուղղորդումներ կան, նման բան զգացե՞լ է, Ազրոյանն ասաց․ «Ինձ հետ կապված, ամենայն ազնվությամբ եմ ասում, որևէ ուղղորդում չի եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց