copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:32 07-04-2023

Իշխանությունները մանիպուլացնում են ԳՐԵԿՈ-ի զեկույցը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ արդարադատության նախարարն ապրիլի 5-ին հայտարարություն էր տարածել եւ հպարտորեն հայտարարել, թե Հայաստանը կարողացել է «դուրս գալ ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլեւս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ. գնահատումների արդյունքներով»։ Խոսքը Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հրապարակված ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)՝ ՀՀ դատավորների, դատախազների, պատգամավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման գնահատման միջանկյալ զեկույցի մասին է:

Բնականաբար, այս ամենից կարող էր տպավորություն լինել, թե, իբր, նախկիններն անբավարար էին աշխատում, իսկ այժմ առաջընթաց կա, սակայն, ինչպես հաճախ է պատահում, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Օրինակ՝ 2016 թ. փետրվարի 25-ից մինչեւ 2017 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր 18 հանձնարարականից 5-ը ԳՐԵԿՈ-ն գնահատել էր բավարար կամ բավարար կերպով, 12 հանձնարարական` մասամբ իրականացված, եւ միայն մեկը` չկատարված: Ընդհանուր առմամբ, տարբեր տարիների զեկույցների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ 2019 թվականին GRECO-ի զեկույցրով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով Հայաստանը դասվել էր «ընդհանուր անբավարար» երկրների շարքում, ինչը չէր եղել, օրինակ, նույն նախկինների՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:
Այսինքն՝ հերթական անգամ իշխանությունների խոսքերն ու իրականությունը իրար չեն համապատասխանում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ