copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:32 06-04-2023

Քրիստիննե Գրիգորյանն ի՞նչ եղավ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեեւ «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզական ծառայության մասին» օրենքն ԱԺ-ն ընդունել է դեկտեմբերի 23-ին, նախագահը ստորագրել է դեկտեմբերի 30-ին եւ այն ուղիղ դեկտեմբերի 31-ին ուժի մեջ է մտել, սակայն այդ մարմինը մինչ օրս ձեւավորված չէ։ Մեր հարցին, թե ձեւավորվե՞լ է այդ ծառայությունը՝ աշխատակիցներ, հաստիքացուցակ, վարչական շենք եւ այլն ունի՞, կառավարությունից ասացին՝ դեռեւս չի ձեւավորվել, իսկ թե երբ է ձեւավորվելու՝ գրավոր հարցում ուզեցին։

Նշենք, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 23-ին հրաժարական տվեց՝ ՄԻՊ աշխատակիցներին հայտնելով, որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել, եւ հենց հաջորդ օրը հավաքեց իրերն ու հեռացավ ՄԻՊ գրասենյակից։ Ընդ որում, նա պետք է մեկ շաբաթից կրկներ իր հրաժարականը, սակայն այնքան էր շտապում, որ նույն օրը երկրորդ անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, որ պրոցեսներն արագ ընթանան։

Տեղեկություն ստացվեց, որ նա է նշանակվելու Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ Այդ օրերին մեր հարցին, թե արդյոք ի՞նքն է նշանակվելու, Գրիգորյանը չպատասխանեց՝ խոստանալով հարցազրույց տալ։ Մի բան պարզ է, որ անգամ օրենքով նախատեսված գործընթացներն իշխանությունը չի կարողանում պատշաճ կազմակերպել։

Մեզ ասացին, որ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի դեռ ԱԱԾ-ն կարող է զբաղվել արտաքին հետախուզությամբ։ Այսինքն, այս ծառայությունը դեռեւս 3 տարի կարող է չձեւավորվել։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ հրաժարական տվեց Քրիստինե Գրիգորյանը, եւ ի՞նչը խանգարեց, որ նա նույն արագությամբ նշանակվի այս պաշտոնին, եւ սույն կառույցը ձեւավորվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ