copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:16 05-04-2023

Ի՞նչ վիճակում են հիվանդանոց հասցվել ադրբեջանցիների վարքագծից տուժած քաղաքացիները

Նախօրեին Գորիս-Ստեփանակերտ միջպետական մայրուղու` թշնամու կողմից արգելափակված ճանապարհահատվածում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն վերադարձող արցախցիների նկատմամբ ադրբեջանցիների անթույլատրելի վարքագծի պատճառով առողջական վիճակի կտրուկ վատացում ունեցած ԱՀ քաղաքացիներին համապատասխան բժշկական օգնություն և խորհրդատվություն է ցուցաբերվել, և վերջիններս այսօր` ապրիլի 5-ին, դուրս են գրվել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրապետական բժշկական կենտրոնի Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Գրիգորի Առստամյանը:

«Երեկ երեկոյան Շուշիի շրջանից Հանրապետական բժշկական կենտրոնի Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է հասցվել չորս բուժառու, որոնցից երեքի մոտ կար հոգեհուզական գերլարված վիճակ: Չորրորդ բուժառուի մոտ այդ լարվածութունը մի քիչ ավելի ակտիվ էր դրսևորված, և առկա էր ճնշման բարձրացում: Նրանց համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել։

Անձնակազմը տեղյակ չէր, հանկարծակիի է եկել, և ոչ մեկը չի զգուշացրել, թե պացիենտները ինչ պայմաններում կարող են բերվել։ Բնականաբար, այդ հրատապ պայմաններում բուժանձնակազմը զբաղվել է բժշկական հարցերով և ուշադրություն չի դարձրել, թե ով է մեր քաղաքացիներին հասցրել հիվանդանոց: Արձանագրել են, որ եղել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, իսկ որոշ խիստ անցանկալի փաստեր արդեն պոստֆակտում ենք արձանագրել։ Այդ պահին անձնակազմը զբաղվել է մեր քաղաքացիներով, այլ ոչ թե նրանց բերող մեքենայով», - ներկայացրել է Գ. Առստամյանը:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
21:43 Անի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը նոր ոճային ֆոտոշարք են հրապարակել