copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:26 05-04-2023

ՊԵԿ նախագահը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են գործող թվային համակարգերը և դրանց զարգացման միտումները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

ՊԵԿ նախագահը կարևորել է երկու երկրի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը։

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը նշել է, որ կորոնավիրուսային համավարակի հաղթահարումից հետո ընկած ժամանակաշրջանում առավել մեծ կարևորություն են ստանում փոխհարաբերությունների լիարժեք իրագործմանն ուղղված երկկողմ ջանքերը։

ՊԵԿ նախագահը գոհունակությամբ անդրադարձել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Ասիայի նախաձեռնության» շրջանակում Ճապոնիայի հարկային մարմնի հետ հաստատված համագործակցությանը, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի և ՏՀԶԿ աջակցությամբ Ճապոնիայի հարկային մարմնի հետ փորձի և գիտելիքների փոխանակմանը՝ տեղեկությունների ավտոմատ փոխականման ՏՀԶԿ ստանդարտների ներդրման գործում։

Ներկայացվել են գործող թվային համակարգերը, այդ թվում՝ ներդրված արհեստական բանականության համակարգը և դրանց զարգացման միտումները։

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների պետական եկամուտների ծառայությունների միջև ձևավորված արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված երկկողմ փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի