copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:43 05-04-2023

Մի տխրիր, դու էլ ես մեր թիմից. ով և ինչպես է դարձել խորհրդական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականների ցանկը երեկ ավելացավ ևս մեկով։ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համալրեց վարչապետի աշխատակազմը։

Հիշեցնենք, Սարգսյանը վարչապետի խորհրդական նշանակվեց Երևանի քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո։ Սա առաջին դեպքը չէ, երբ որևէ մեկը այս կամ այն պաշտոնից հեռացնելուց հետո նշանակվում է վարչապետի խորհրդական կամ օգնական։

Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանն ուներ մեկ գլխավոր խորհրդական՝ Համբարձում Մաթևոսյանը, մեկ խորհրդական՝ Արտաշես Թումանյանը։

Թե՛ Համբարձում Մաթևոսյանը, թե՛ Արտաշես Թումանյանը վարչապետի աշխատակազմում հայտնվել են համապատասխանաբար փոխվարչապետի և Իրանի Իսլամական Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատվելուց հետո։

Նույն տրամաբանությամբ են վարչապետի աշխատակազմում հայտնվել նաև նրա օգականների մի մասը։ Մասնավորապես, նախկին պատգամավոր Արսեն Միխայլովը, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Արթուր Գրիգորյանը։

Հատկանշական է, որ վարչապետը միակը չէ, ում աշխատակազմում նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հայտնվում են պաշտոնից ազատվելուց հետո։ ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Վահրամ Դումանյանը հայտնվեց նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմում՝ նշանակվելով նրա խորհրդական։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան