copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:41 05-04-2023

Կենդանաբանական այգին A կետից B կետ տեղափոխվելիս գումարը չի փոխվի. Թեհմինե Վարդանյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն երեկ՝ ավագանու արտահերթ նիստի ժամանակ, հայտնեց, որ Կենդանաբանական այգին տեղափոխելու և կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր կա:

Երևանի ավագանու անդամ Թեհմինե Վարդանյանն Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով ծրագրից, ասաց, որ չի պատկերացնում Երևան պարկն արդյոք ունի այդչափ տարածք, և չի կարծում, որ լավ գաղափար է։ «Գուցե և լավ գաղափար է, գուցե և տարածքն ավելի մեծ է, քան կենդանաբանական այգու տարածքը, բայց, թե որքանով պայմանները կհամապատասխանեն կենդանիների կեցության պայմաններին, վարք ու բարքին, ապրելակերպին՝ չեմ կարող ասել»,- ասավ Վարդանյանը։

Վարդանյանը չի կարողանում, թե այս պահին որն էր անհրաժեշտությունը՝ տեղափոխելու կենդանաբանական այգին։ «Ներկայիս տարածքը բավականին մեծ է սաղարթախիթ ծառերով և կարծում եմ, որ անհամեմատ ավելի հարամար է կենդանիների համար»,- ասաց Վարդանյանը և հավալեց, որ Երևան պարկի կառուցման ժամանակ շատ ու շատ քաղաքացիներ, ինչպես նաև իրենք, որ «Ելք» խմբակցության ավագանու անդամներ են եղել, որոշակի անհամաձայնություններ են ունեցել, բայց այս պահին պարկը Երևանում գործող պարկերից լավագույնն է։

«Այստեղ խնդիրն այն է, որ պարկը, այնուամենայնիվ, ոչ բոլորին է հասանելի, տոմսերը բավականին թանկարժեք են, փոխարենը՝ մենք ունենք այլ այգիներ, որոնք անվճար են, կենդանաբանական այգու կյանքում ինչ կփոխվի տեղափոխվելիս, եթե խնդիրը գնալու է անհամեմատ ավելի վճարովի դարձնելուն, միանշանակ դեմ եմ։ Ես կարծում եմ, որ դա այս պահին օդի մեջ քննարկվող բան է և առաջնայինը պետք է մասնագետները կարծիք հայտնեն, այդ թվում նաև կենդանաբուժները»,- ասաց նա։

Հարցին, թե այս պահին մենք հնարավորություն ունե՞նք նման ծախսեր անել և կենդանաբանական այգին տեղափոխել, չէ որ դա իրենից մեծ ծախս է ենթադրում։ «Միանշանակ ոչ, եթե ծախսերը հոգալու է քաղաքապետարանը, միանշանակ՝ ոչ, եթե ծախսերը հոգալու է կառավարությունը։ Ես կառավարությանը և քաղաքապետարանին խորհուրդ եմ տալիս, եթե կա ավել գումար՝ ավելի նպատակահարմար տեղեր ուղղել, որովհետև շատ ու շատ ծառայություններ կան, այդ թվում նաև Երևանում։ Նոր շոու կազմակերպել, A կետից B կետ այգին տեղափոխելիս, գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվի, չեմ կարծում՝ նպատակահարմար է»,- ասաց Վարդանյանը

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա