copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:50 05-04-2023

Զենքի ձեռքբերման թույլտվության գումարը 22-ից դառնում է 100.000․ առաջիկայում զենքը թանկանալու է

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ին 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

«Ասպար Արմս» զենք զինամթերքի խանութից Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ դեռ օրենքն ուժի մեջ չի մտել և կդժվարանան ասել՝ դրական, թե բացասական ազգեցություն կունենա վաճառքի վրա։ «Անկեղծ ասած, չեմ կարող հիմա ասել, ես ինչ իմանամ՝ ինչ կլինի, իսկ այս պահին վաճառքը ստանդարտ է, առանձնապես ինչ-որ էական փոփոխություն չկա»,- ասաց զենքի խանութի աշխատակիցը։

Krak.am խանութի աշխատակից Մայիս Խուդոյանն էլ Oragir.News-ին հայտնեց, որ օրենքը ապրիլի 28-ից է մտնում ուժի մեջ և տրամաբանությամբ պետք է, որ գնորդները ավելի շատ լինեն։

«Չգիտեմ՝ ձեռք բերման գործընթացը բարդացել է, թե ոչ, պետք է քննության պես բան լինի, տեղյակ չենք՝ ինչ է լինելու, արդեն կերևա բարդացել է, թե՝ ոչ»,- ասաց աշխատակիցը և հավելեց, որ այս պահին էլ այնպես չի, որ զենք շատ են գնում, բայց նորմալ է։

Զենքի վաճառքով զբաղվող մեկ այլ խանութի տնօրեն էլ, ով մեզ հետ զրույցից հետո չցանկացավ անունով հանդես գալ, ասաց, որ օրենքը փոփոխություններով ուժի մեջ կմտնի ամսի 28-ից, իսկ այս պահին ինչ-որ շարժ չի նկատվում․ «Շարժ չի նկատվում և ինձ թվում է, որ չի էլ լինելու փոփոխություն, որովհետև իրականում չեն հեշտացրել զենքի ձեռքբերումը, այլ բարդացրել են»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր զրուցակիցն ասաց, որ ընդհանրապես ազատականացված չէ, դա առաջին զենք ձեռք բերողներին է վերաբերում միայն, որ հնարավորություն ունեն առանց ստաժի ակոսավոր զենք ձեռք բերել։ «Զենքը միայն ակոսավորը չի, հարթափողն էլ է զենք, լուրջ զենք է համարվում, իսկ առաջ հարթափող կրելու հինգ տարի ստաժ ունենալուց հետո էին ուզում տայն, իսկ հիմա ուղղակի այդ հինգ տարվա ստաժն է արանքից դուրս եկել։ Ավելացել է քննությունը, վճարները՝ մի զենքի գնի վճար ես անում, որ կարողանաս զենք ձեռք բերել և այդպես»,- ասաց նա։

Խոսելով ավելացված վճարներից՝ մեր զրուցակիցն ասաց. «Առաջ մի 22 հազար դրամ էր նստում, իսկ հիմա կլոր 100.000 նստում է, որ միայն զենք ձեռք բերելու թույլտվությունը վերցնեն։ Պետտուրքը՝ 6000-ից դառնում է 40 000, չգիտեմ՝ ինչի, փսիխոն և նառկոն 3,3 հազար էր, դարձել է 30 հազար։ Պոլիկլինիկաներն էլ մի 15-20 հազար է, նայած տարածքի։ Մի խոսքով՝ գնորդի համար բարդացել է, չի հեշտացել։ Իսկ վաճառողի համար խնդիր է»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան