copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 04-04-2023

Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշումը» սպառնում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Ադրբեջանի փոխարտգործնախարարը մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախօրեին կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և Իտալիայիարտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, ադրբեջանական և իտալական պատվիրակաությունները գլխավորել են երկու երկրների փոխարտգործնախարարներ Խալաֆ Խալաֆովը և Էդմոնդո Չիրիելլին։

Հաղորդվում է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված բազմաչափ ռազմավարական գործընկերությունը և դրա ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև տարբեր ոլորտերում հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։ Ադրբեջանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև վերջին տարիներին քաղաքական երկխոսությունը շարունակվել է, իսկ երկու երկրների նախագահների փոխադարձ այցելությունները առանձնահատուկ դեր են խաղացել հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի ապահովման գործում։

Էդմոնդո Չիրիելին նշել է, որ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակի բարձրացումը հնարավոր է դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը կենտրոնական դեր ունի տարածաշրջանում, և Իտալիայի էներգետիկ անվտանգության հարցում երկրի դերն ավելի է աճել այն բանից հետո, երբ սկսեցին գործել «Հարավային գազային միջանցքը» և դրա մաս կազմող Տրանսադրիատիկ ազատարը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆովը մանրամասն տեղեկատվություն է փոխանցել Արցախյան 44-օրյա հաջորդած ժամանակահատվածում պատերազմին տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողությունների, կայուն խաղաղության և կայունության հաստատման, իրականացվող վերակառուցման և վերականգնողական աշխատանքների մասին։ Նա շեշտել է, որ Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող նախագծերում իտալական ընկերությունների ակտիվ մասնակցությունը երկկողմ բարեկամության վառ օրինակն է։

Խալաֆովը միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր ստորագրել, սահմանագծել պետական ​​սահմանները և բացել հաղորդակցությունները։ Նա նաև մեղադրել է Հայաստանին՝ նշելով, որ «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը և իր պարտավորությունների չկատարումը սպառնալիք են ստեղծում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար»։

Իտալիայի փոխարտգործնախարար Չիրիելին նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը հիացմունքի են արժանի։ Նա ընդգծել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման կարևորությունը՝ հայտնելով, որ Իտալիան պատրաստ է համապատասխան ներդրում ունենալ այդ հարցում։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների, բազմակողմ ձևաչափերում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ Բացի այդ նշվել է ռազմավարական երկխոսության և միջկառավարական հանձնաժողովի հաջորդ հանդիպումների անցկացման կարևորությունը։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
17:17 Դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր է նետում Մալիշկա գյուղի տների վրա
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը
11:35 Իսպանական F16 կործանիչը Ռումինիայի օդային տարածքը խախտած ԱԹՍ է խոցել