copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:53 04-04-2023

Քննչական մարմիններում ազատման դիմումների շքերթ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քննչական մարմիններում վարչության պետերի ազատման շարք է սպասվում առաջիկայում:
Բանն այն է, որ դատախազներն ու քննիչները լուրջ բախումների մեջ են, ու լարվածությունն այն աստիճան է խորացել, որ անգամ ցանկացած քրեական վարույթի շրջանակներում, երբ նախատեսվում է հանդիպում քննիչների ու դատախազների միջեւ, նրանք չեն հանդիպում, իսկ գրավոր փաստաթղթերում էլ միմյանց հասցեին ընդհուպ վիրավորանքներ են շարադրում:
Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «պատերազմ» է հայտարարել եւ՛ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, եւ՛ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին:
Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի՝ այս ամենի նպատակը նրանց նոր անձանցով փոխարինելն է:
Թե ովքեր են հավանական թեկնածուները քննչական մարմինների, առայժմ մեզ պարզել չհաջողվեց: Կհաջողվի արդյոք Աննա Վարդապետյանին հասնել բարձրաստիճան պաշտոնանկություններին, թե ոչ՝ ցույց կտան զարգացումները:
Ակնհայտ է, որ քննիչների ու դատախազների հարաբերություններն այնքան են լարվել, որ լուրջ գործերով քննություն իրականացնող վարչության պետեր պատրաստվում են ազատման դիմում գրել»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ»օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ