Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:18 04-04-2023

Ո՞ւմ է ցանկանում ԲԴԽ նախագահը տեսնել ԲԴԽ անդամի թափուր տեղում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Ինչպես հայտնի է, ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղ է առաջացել, և, մեր ունեցած տեղեկություններով, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ուզում է իր «ցանկալի» մարդուն տանել ԲԴԽ: Դատական համակարգում խոսում են, որ Կարեն Անդրեասյանը, ըստ էության, գնում է իր նախորդի՝ Գագիկ Ջհանգիրյանի հետքերով և նպատակ ունի ԲԴԽ-ն վերջնականապես ու ամբողջությամբ վերածել պատժիչ գործիքի, որտեղ որոշումները կընդունվեն միաձայն, և այդ ճանապարհին դատավորների շահերը հետապնդող որևէ անդամ ԲԴԽ-ում փաստացի այլևս չի մնացել:

Համակարգում նաև նկատում են, որ այս գործում ԲԴԽ նախագահը գործում է իր ընկերոջ՝ արդարադատության նախարարի հետ համագործակցված: Այսինքն, մի ընկերը չենթարկվող դատավորների նկատմամբ վարույթ է նախաձեռնում, մյուսը ԲԴԽում առանց խոչընդոտների ընթացք է տալիս այդ «պրոցեսներին»: Ի դեպ, ինչ վերաբերում է Ռուբիկ Մխիթարյանին, ապա թե՛ իրավապահ համակարգում, թե՛ դատական համակարգում, թե՛ հատկապես փաստաբանների շրջանում նա համարվում է բավական «խոցելի» և համադրվում է տխրահռչակ Մացոյի՝ Մնացական Մարտիրոսյանի և Արմեն Դանիել յանի հետ։ Ի դեպ, մի քանի իրավաբաններ մեզ հետ զրույցում նշում էին, որ Ռուբիկ Մխիթարյանին պետք էր ոչ թե ԲԴԽ տանել, այլ նույնիսկ կարգապահական վարույթ նախաձեռնել նրա նկատմամբ:

Մասնավորաբար, եթե նույնիսկ այլ հարցերը մի կողմ դրվեն, ըստ մեր զրուցակիցների, հենց միայն բժիշկ, պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշումը, որը Սահմանադրական դատարանում խայտառակ ձևով փլուզվեց, պետք է հանդիսանար Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք, ինչը ժամանակին չէր բացառում նույնիսկ Գագիկ Ջհանգիրյանը, քանի որ այդ աստիճան ակնհայտ էր դատական սխալը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին