copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 03-04-2023

Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Ադրբեջանում Իրանի դեսպանատան կողմից Ադրբեջանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցներից ստացված հարցման։

Հաջըզադեն հայտնել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանի դեսպանատան բողոքի նոտան ստացել է ապրիլի 3-ին։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական լրատվամիջոցների մասին իրանական կողմի գրառման մեջ առկա տեղեկություններն «օբյեկտիվություն չեն արտահայտում»։ Պաշտոնյան ասել է նաև, որ հանդիպմանը իրանական կողմին ներկայացվել է պատասխան գրություն, ինչպես նաև իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ հրապարակված մի շարք հոդվածների ցանկ։

Ադրբեջանցի պաշտոնյան տեղեկացրել է՝ Իրանի դեսպանին փոխանցվել է, որ Ադրբեջանի պետության, ինչպես նաև երկրի բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ վիրավորական, կեղծ, զրպարտչական և կողմնակալ տեղեկատվությունը, ինչպես նաև Իրանի հասարակական և քաղաքական հայտնի գործիչների ոչ իրական հայտարարություններն ու ելույթները վնասում են երկու երկրների հարաբերությունները և թյուրիամացություն առաջացնում։ Բացի այդ նշվել է, որ երկկողմ հարաբերություններում առաջացած թյուրըմբռնումները մշտապաես «պայմանավորված են իրանական կողմի միակողմանի գործողություններով և գործողություններով, իսկ ադրբեջանական կողմի հետևողական և բարեխիղճ քայլերը Թեհրանի կողմի համարժեք արձագանք չեն ստանում»։

Բացի այդ հանդիպման ընթացքում նշվել է նաև իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ առկա կեղծ և կանխակալ տեղեկատվության տարածումը կանխելու համար հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ կապված ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում հակաիրանական և Իրանին վիրավող նյութերի հրապակման հետ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա