Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:23 01-04-2023

Մեր հայրենիքի սահմանները ծախված են․ «Թևանիկ» ֆիլմից հայտնի անմահացած հերոսի մոր կոչը

«Իմ որդին այնքան մեծ ցավ տվեց ինձ, որ չեմ կարողանում ապրել։ Չգիտեմ՝ ո՞նց ասեմ, ի՞նչ պատմեմ։ Իմ տղաները կամավոր են գնացել։ Հովոն ասում էր՝ պետք ա գնանք, մեր հայրենիքի համար ապրենք։ Ես չեմ ուզում՝ ինձ ասեն զոհվածի մամա։ Իմ Հովոն միշտ իմ հետ է, իմ գանձը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Թևանիկ» ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորած Հովհաննես Խոդերյանի մայրը՝ Հայաստան մայրիկը։



«Հովիկն իր կյանքով կարծես գծեց ֆիլմի ավարտը․ դիպուկահարը ողջ է»․ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն է ասել Հովհաննես Խոդերյանի զոհվելու մասին լուրը լսելուց հետո։

Շիրմաքարին գրված է՝ Թևանիկ, որովհետև իր կերտած հերոսի անունով են նրան հիշում խաղընկերները, զինակաց ընկերները և հարազատները։ Թևանիկը զոհվել է հոկտեմբերի 16-ին, բայց դին գտնվել է չորս ամիս հետո։



Հովհաննեսը ծնվել և մեծացել է Շուշիում։ Չափազանց հայրենասեր տղա է եղել։ Մայրը Ստեփանակերտում է ապրում։ Երևան է եկել՝ որդու շիրիմին այցելելու համար, ու չի կարողանում վերադառնալ։ Որդու անունից կոչ է անում․ «Մեր սահմանները վտանգված են, մեր Ստեփանակերտը վտանգված է։ Մեր տան մեջ չենք կարող հանգիստ քնել, մեր հայրենիքի սահմանները ծախված են։ Չպետք է թույլ տանք, որ Եռաբլուրը մեծանա․ այս պահին էլ փոս են փորում»,-նշեց Հայաստան մայրիկը։

Մանրամասները՝ տեսանյութում։