Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:15 01-04-2023

Պապիկյանը իր նոր բնակարանը չի հայտարարագրել․ հանձնաժողովի պարզաբանումը

Օրեր առաջ «Հետքը» հրապարակել էր մի հոդված, որում ասվում էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում թանկարժեք բնակարան է գնել։ Գործարքը տեղի է ունեցել 2022 թ.-ի ամռանը։

Oragir.News-ը հարցում ուղարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով այն մասին, թե հանձնաժողովը դիմե՞լ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ պարզաբանում պահանջելու համար, թե ինչ գումարներով է ձեռք բերել բնակարան Արշակունյաց պողոտա 18/4 հասցեում՝ նոր ձևավորվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։

Մեր հարցման ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնել են. «Տեղեկացնում ենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2022 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 31-ն է: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռևս չի ներկայացրել 2022 թվականի տարեկան հայտարարագիրը, և Հանձնաժողովը չի տիրապետում 2022 թվականին վերջինիս կողմից կատարված գործարքի մանրամասներին: Հետևաբար՝ մինչ հայտարարատուի կողմից 2022 թվականի «Գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի» տարեկան հայտարարագիրը ներկայացնելը, Հանձնաժողովը իրավասություն չունի դեռ չհայտարարագրված և չվերլուծված տվյալի վերաբերյալ պարզաբանում պահանջելու»:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում