Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:18 01-04-2023

Ականանետը բավարար է․ թշնամին շատ մոտ է Գորիսին

«Մեզ թույլ չեն տալիս՝ պահենք մեր սահմանը, թույլ չեն տալիս՝ զինվենք։ Գյուղերում հերթապահություն անելիս են եղել տղաները, զենքերը հավաքել են։ Պարզ տալիս են Սյունիքը։ Վայենկոմից զենք վերցրած են եղել տղերքը, որ իրենց տներն ու հողը պահեն, ձեռքներից վերցրել են»,- Oragir.News-ին հայտնեց «Մխիթար Սպարապետ» ջոկատի հրամանատար Սուրիկ Բաղդասարյանը։

Հրամանատարը զայրացած է, ասում է՝ թուրքերը հանգիստ առաջ են գալիս, ու դեմները առնող չկա։

«Առաջ Արցախի ճանապարհին՝ Տեղ գյուղի տակ, միլիցիայի պոստ կար․ այ այնտեղ նստած է թշնամին։ Տեղ են մտել ու նոր պոստեր են սարքում։ Չափից դուրս մոտիկ են․ որ պաշտպանություն չլինի, մինամյոտով մի ժամվա մեջ սաղ Գորիսը կվերացնեն»,-ասում է։

Սուրիկ Բաղդասարյանի խոսքով՝ պայմանավորված հանձնում են հողերը։

«Տարիներով կռվեցինք, որ պահենք մեր սահմանները, իսկ սրանք եկան, որ անաղմուկ հանձնեն։ Եթե ոտքի չկանգնենք ու միավորվենք, կործանվելու ենք։ Սյունեցին չի հանձնվի․ ուրիշ ելք չլինի, տներից դուրս կգանք ու թեկուզ անզեն կկանգնենք թուրքի դեմը․ դա է մնում մենակ։ Մեր տղերքը կռվող տղերք են, փախչող չեն»,-ընդգծեց հրամանատարը։

«1988 թվականին Մխիթար Սպարապետի շիրիմի մոտ Սյունիքը պահելու երդում ենք տվել ու ստեղծել երդվյալների մեր ջոկատը։ Հիմա ներքին թշնամին է ամենավտանագավորը, ու առաջինը պետք է դրա դեմ պայքարենք»։

1992 թվականին ջոկատի հիմքի վրա ստեղծվել է Գորիսի երրորդ պայմանագրային գումարտակը։ 1990-1994 թվականներին ջոկատն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է Գորիսի (Խոզնավար, Հարթաշեն, Շուռնուխ, Վաղատուր, Կոռնիձոր, Գորիս-Կապան մայրուղի), Արարատի (Երասխ), Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Կուբաթլուի, Զանգելանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս.Բաղդասարյանը (հիմնադիր-հրամանատար) և Վ.Ավետիսյանը։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում