copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:20 31-03-2023

Ադրբեջանցի պատգամավորի դեմ կատարված ահաբեկչության հետքերը տանում են դեպի Իրան. Բաքուն պաշտոնապես մեղադրել է Թեհրանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում արձագանքել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանիի հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Բաքուն Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունները որակել է որպես հակաադրբեջանական։

Ադրբեջանական կողմը պնդել է, թե, իբր Ադրբեջանը երբեք թույլ չի տվել, որ իր տարածքն օգտագործվի երրորդ պետությունների դեմ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է,որ վերջին շրջանում Իրանի տարածքից Ադրբեջանին ուղղված սպառնալիքներ են հնչում, սադրանքներ են իրականացվում։ Այս համատեքստում ադրբեջանական կողմը հիշեցրել է Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով զորավարժությունների անցկացումը, Իրանի պաշտոնյաների հակաադրբեջանական հայտարարությունները, Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ հետաքննության նախնական արդյունքները ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ կատարված ահաբեկչության հետքերը տանում են դեպի Իրան։

Բացի այդ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտնել է, թե, իբր «հայ-իրանական» եղբայրությունը շարունակում է սպառնալիք մնալ ողջ տարածաշրջանի համար։ «Քաջ հայտնի է, որ Իրանը նշանակություն չի տվել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի օկուպացմանը և այդ տարածքների կողոպուտին»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել բացատրություն տալ վերջին հակաիրանական հայտարարությունների, ինչպես նաև Իսրայելի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու պնդումների վերաբերյալ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, մարտի 28-ի երեկոյան անհայտ անձը կալաշնիկով ինքնաձիգից կրակել էր Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ