copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:02 24-11-2022

Պաշտոնական Թեհրանը մեղադրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին՝ Իրանի դեմ իրականացող արշվին պաշտոնապես աջակցելու համար

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին մեղադրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիին՝ Իրանի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական արշավին պաշտոնապես աջակցելու համար։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA լրատվական գործակալությունը, Քանանին այս մասին ասել է՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի՝ ազատ լրագրության վերաբերյալ հայատարարությունները։

«Պարոն նախարար, այս կեղծ կարգախոսներով դուք պաշտոնապես աջակցում եք Իրանի ժողովրդի դեմ ռազմական արշավին»,- ասել է նա։

Քանանին շեշտել է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, ով հյուրընկալել և շարունակում է հյուրընկալել մի լրատվամիջոցի, որն Իրանի ժողովրդի և ազգային անվտանգության դեմ ազատորեն ահաբեկչություն, բռնություն և քաոս է քարոզում, պնդում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն իսկապես լուրջ է վերաբերվում ազատ և ազնիվ լրագրությանը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին Լոնդոնում հրապարակվող սաուդական «Asharq al-Awsat» հրատարակության հետ զրույցում ընդգծել էր Իրանի դեմ Միացյալ Թագավորության պաշտպանության ուժեղացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան աներևակայելի լուրջ է վերաբերվում երկրում բնակվող մարդկանց անվտանգությանը:

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը աներևակայելի լուրջ է վերաբերվում ազատ, արդար և բաց լրագրության կարևորությանը, և երբ համարվում է, որ բրիտանական հողի վրա սպառնալիքներ կան, Մեծ Բրիտանիան հստակ արձագանքում է սպառնալիքին»,- նշել էր նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում