copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:57 31-03-2023

ԵՊՀ-ի ուսանողները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանի իրավագիտության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողներն մարտի 31-ին այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ինչպես տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից, այցը կազմակերպվել էր «Freedom House» կազմակերպության աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում: Ուսանողները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ:

Խոսելով Կոմիտեի առջև դրված խնդիրների և առաքելության, համակարգի հետ կապված նոր օրենսդրական փոփոխությունների, քննիչի մասնագիտության կարևորության և բարդության, մասնագիտական կողմնորոշման հետ կապված հարցերի շուրջ՝ Սասուն Խաչատրյանն ընդգծել է՝ քննիչի մասնագիտությունը բարդ, բայց միաժամանակ շատ հետաքրքիր, արժանապատիվ աշխատանք է:

Ըստ Կոմիտեի նախագահի՝ քննիչը պետք է լինի ոչ միայն անաչառ և սկզբունքային, այլև բազմակողմանի զարգացած, ունենա լայն աշխարհընկալում, քանի որ, աշխատանքի բնույթով պայմանավորված, կարող է առնչվել ամենատարբեր բնագավառների և տարատեսակ բնավորության մարդկանց հետ, ամեն օր սովորել ու հետազոտել, նոր գիտելիքներ ձեռք բերել. «Միաժամանակ չպետք է մոռանալ, որ սա նաև մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանք է, քանի որ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, և նույնիսկ աննշան սուբյեկտիվ կամ անզգույշ վերաբերմունքն այստեղ անթույլատրելի է»,- նշել է Սասուն Խաչատրյանը:

Կոմիտեի նախագահը ուսանողներին հորդորել է ցանկացած պարագայում առաջնորդվել միայն օրենքով. «Ի վերջո, յուրաքանչյուր ոք, անկախ սոցիալական դիրքից կամ զբաղեցրած պաշտոնից, պետք է հասկանա, որ եթե կատարի հակաօրինական արարք, պատիժն անխուսափելի է լինելու»:

Սասուն Խաչատրյանը, պատասխանելով ուսանողներին հետաքրքրքող հարցերին, նրանց ներկայացրել է օրինակներ սեփական փորձից և անդրադարձել հակակոռուպցիոն կրթության ներդրման կարևորությանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ