copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 16:25 10-09-2025

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ

Հայաստանում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Կոմիտեի նախագահը, անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ-ում Իտալիայի դեսպանության միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերություններին, նշել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորումից ի վեր Իտալիայի դեսպանատան հետ շարունակական աշխատանքներ են տարվել համագործակցության օրակարգի ընդլայնման նպատակով: Այդ տեսանկյունից հատկապես կարևորվել է Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացների անցկացումը, ճանաչողական այցերի իրականացումը Իտալիա՝ համանման գործառույթներ իրականացնող կառույցների հարուստ փորձին տեղում ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի և Իտալիայի Ֆինանսական գվարդիայի միջև կնքված փոխըմբռնման հուշագրին և դրա շրջանակներում մի շարք արդյունավետ միջոցառումների իրականացմանը: Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հույս է հայտնել, որ Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության արդյունքում Կոմիտեի ծառայողները հետագայում ևս կշարունակեն ծանոթանալ ու տեղայնացնել իրավապահ ոլորտում հարուստ փորձ ունեցող իտալացի գործընկերների մոտեցումներն ու նրանց կողմից կիրառվող նորարարական լուծումները:

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին նույնպես բարձր է գնահատել Հակակոռուպցիոն կոմիտեի հետ տարվող արդյունավետ աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել գործընկերային հարաբերություններն ու ընդլայնել համագործակցության ոլորտները:
Ընդգծելով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների անդրազգային բնույթը՝ դեսպանը կարևորել է դրա դեմ պայքարում միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ու ջանքերի մեկտեղումը: Դեսպանը միաժամանակ նշել է, որ Իտալիայում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքներից են կրթությունն ու գիտելիքը, արժեքահեն մտածելակերպը:
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց շարունակական արդյունավետ համագործակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ միասնական աշխատանքի արդյունքում նոր թափ կհաղորդվի ՀՀ-Իտալիա իրավապահ համագործակցության զարգացմանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի