copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 29-03-2023

Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամովը Հայաստանին մեղադրել է խաղաղության օրակարգին «սպառնալու մեջ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե, իբր եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը նպաստում է խաղաղության օրակարգին, սակայն Հայաստանն «ագրեսիվ հռետորաբանությամբ սպառնում է դրան»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայրամովը շեշտել է՝ Ադրբեջանը կարծում է , որ կարգավորումն այլընտրանք չունի, և այն պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսպես կոչված «ազատագրված տարածքներում» վերակառուցման գործընթաց է սկսել, կառուցում է խելացի քաղաքներ, ինչպես նաև վերակառուցում է «ավերված քաղաքները»։ Նա այս համատեքստում բարձր է գնահատել իսրայելական ընկերությունների հետաքրքրությունը գործընթացի նկատմամբ։

Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է նպաստել խաղաղությանը, կայունությանը և երկխոսությանը՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։

Բացի այդ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Իսրայելը նախորդ 30 տարիների ընթացքում մշտապես պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նա նաև բարձր է գնահատել, որ Իսրայելը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցել է Ադրբեջանի դիրքորոշմանը։

«Մենք երախտապարտ ենք Իսրայելին՝ նույնիսկ հայրենական պատերազմի ժամանակ Ադրբեջանի դիրքորոշմանը աջակցելու համար։ Պատերազմում Ադրբեջանի պաշտպանության համար հերոսաբար զոհվածների թվում էին հրեական ծագումով ադրբեջանցիները»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը