Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:37 28-03-2023

Ամիսներ առաջ հրաման կար՝ անցնել պահպանության ռեժիմի. առանց փամփուշտի էր զորքը սահման գնում․ Մանախ

«Ջերմուկի դիրքերից «Խաչակիրների» ջոկատն իջեցնելը ակնհայտ ապօրինություն է և իր մեջ պարունակում է առերևույթ հանցագործության տարրեր՝ առնվազն աշխարհազորային պայմանագրի մասով»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ջոկատի անդամ, ազատամարտիկ Արթուր Այվազյանը՝ Մանախը։

«Հաշվի առնելով, որ սահմանի ողջ երկայնքով տեղի է ունենում թշնամու զինուժի և տեխնիկայի կուտակումներ, մենք, օգտվելով մեր հնարավորություններից, մեր գործող ռեզերվը հավաքի ենք բերել, հայտարարել ենք տարգնապ և համագործակցելով համապատասխան բանակային կորպուսի, ինչպես նաև զորամիավորումների հետ՝ օրինական հիմքերով մեր ստորաբաժանման մարտիկներին պետության կողմից տրամադրած տրանսպորտային միջոցներով ուղարկել ենք մարտական հենակետեր՝ իրականացնելու իրենց առջև դրված մարտական խնդիրը»։

Նա ներկայացրեց պայմանագիրը, որը կնքվել է մարտական հերթապահություն իրականացնողների հետ, և ընդգծեց, որ որևէ հիմք պայմանագրի միակողմանի լուծարման համար չկա։ Հետևաբար իրենք պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

«Իրականում մենք պարզեցինք, որ Սուրեն Պապիկյանը այցելել է զորամաս և զորամասում, տեղեկանալով, որ «Խաչակիրների» մարտական ստորաբաժանումները գտնվում են մարտական հերթապահության մեջ, հրահանգավորել է անմիջապես զորքը իջեցնել մարտական հենակետերից, թե դա ինչպես կձևակերպեն, ասել է, որ դա կորպուսի հրամանատարի անձնական խնդիրն է»։

Նա ընդգծեց, որ «Խաչակիրների» հրամանատրին փորձում են մերկապարանոց մեղադրանքներ փաթաթել, թե իբր նա ասել է՝ կրակեք։

«Իսկ հարց չի՞ առաջանում՝ ինչու է հրամանատարը ստիպված լինում իր զինվորներին նման հրաման տալ։ Ձեր վարած քաղաքականության հետևանքն է, ինչո՞ւ պետք է կամավորականի կամ զինվորականի մոտ, առհասարակ, նման հարց առաջանա․ հիմա ի՞նչ, մեզ ասելու են՝ չկրակեք։ Արդանիշում եղել է նման մի քանի դեպք, չլսեցին, կրակ վարեցին, թուրքը խելոքացավ։ Լինում են նման դեպքեր։ Ես էլ անցնում եմ մի գործով՝ Ջերմուկի ու Սևանա լճի դեպքերի հետ կապված, երբ զորքին ասել էին չկրակեք, բանակցեք, եկան, սև բանակցել բերեցին, մեր զինվորներին ծեծեցին, ջարդեցին, ստորացրեցին, կեսին գերեվարցին, կեսին ինվալիդ սարքեցին, թողեցին ձորերի մեջ։ Մարդկանց աչքը տեսել է, դրանից էլ վախեցած են։ Վերջերս էլ հրաման էին հանել՝ անցնել պահպանության ռեժիմի, առանց պարունակների զորքը սահման էր պահում, այդ ժամանակ Արդանիշի մեր զորքին հրահանգավորել էինք՝ առանց փամփուշտատուփի մարտական հերթապահություն չիրականացնել։ Ով այդ հրամանը տվել է, թող ինքը առանց փամփուշտատուփի գնա սահման պահելու։ Հետո տեսան՝ զորքը չի ենթարկվում։ Գիտե՞ք ոնց են անում՝ հրաման են արձակում, ապա փորձում են հասկանալ, դա պե՞տք է, թե՞ պետք չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը