copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 17:38 26-03-2023

Շնորհակալություն մեր ամբողջ թիմի անունից. Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Եվրո-2024-ի որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել է Թուրքիայի ընտրանուն։

Հանդիպումից հետո կայացել է հյուրերի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի մամուլի ասուլիսը։

Խոսելով հանդիպման մասին՝ գերմանացի մասնագետն ասել է․

«Սպասում էինք, որ հայկական կողմը զգացմունքային է խաղալու: Բարդ խաղ ստացվեց, մեզ համար հեշտ չէր: Մեր ֆուտբոլիստներն էլ սխալներ թույլ տվեցին, որոնք պետք է դեռ վերլուծենք: Հաղթեցինք, ինչի համար ուրախ ենք»։

Մարզիչը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին ընդունելության համար․

«Հայաստանում մեզ լավ ընդունեցին: Շնորհակալություն ամբողջ թիմի անունից և հաջողություն ենք մաղթում ձեր թիմին առաջիկա խաղերում»,- ասել է Կունցը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ