copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 20:20 19-10-2023

Ես չեմ վախենում մարտահրավերներից․ բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ

Ինչպես հայտնի է, միջազգային մրցումների է վերադառնում բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը, որի գլխավոր մարզիչ է նշանակվել Թադե Մարտիրոսյանը։

Նորանշանակ գլխավոր մարզիչը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է իր նշանակումը նոր պաշտոնին:

«Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել Հայաստանի կանանց հավաքականը: Դա շատ մեծ պատասխանատվություն է, և կարծում եմ՝ աշխատանքիս բարձր գնահատականը: Իմ սաները տարիներ շարունակ հանդես են եկել Հայաստանի կանանց տարբեր տարիքային հավաքականներում, որն ինձ համար լրացուցիչ մոտիվացիա է եղել շարունակելու աշխատանքս:

Այս տարիների ընդմիջումից հետո կանանց հավաքականը վերադառնում է, իսկ դա նշանակում է, որ մեզ բավականին բարդ և երկարատև աշխատանք է սպասվում: Սա ինձ համար նոր մարտահրավեր է, բայց ես մարտահրավերներից չեմ վախենում: Մեր նպատակը լինելու է հաջողության հասնելը և եվրոպական արենայում արժանի ելույթներ ունենալը»,- ասաց Թադե Մարտիրոսյանը:

Նշենք, որ Թադե Մարտիրոսյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը 2024 թվականի ամռանը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում