copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:38 24-03-2023

Օգտագործելով զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզը՝ ադրբեջանական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը․ ԱՀ ՏԿԵՆ

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կեղծ պնդումների վերաբերյալ տարածել է հայտարարություն, որում ասվում է․

«Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ- Ղայբալիշեն- Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։ Ադրբեջանական կողմն այս փաստն օգտագործել է այն համատեքստում, թե իբր հայկական կողմը նպատակ ունի օգտագործել նշված ճանապարհը զենք-զինամթերք տեղափոխելու նպատակով։

Այնինչ, Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են և փաստական ապացույցներ ներկայացրել առ այն, որ նշված ճանապարհն օգտագործվում է միայն ու միայն քաղաքացիական անձանց տեղաշարժի և հումանիտար բեռների փոխադրման նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր ադրբեջանական կառավարության գործակալները փակ են պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այդ ճանապարհի քաղաքացիական նշանակության փաստն անառարկելիորեն ապացուցվել է նաև մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետևանքով, երբ ադրբեջանական ահաբեկչական խումբը, իբր թե զենքի տեղափոխում կանխելու նպատակով, հարձակվել և սպանել է Ստեփանակերտից Շուշիի շրջանի համայնքներ մեկնող և քաղաքացիական ծառայություն իրականացնող ոստիկաններին:

Ավելին՝ Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր լեռնային և բարդ ռելիեֆ ունեցող ճանապարհը կապում է Շուշիի շրջանի մի շարք համայնքներ (Լիսագոր, Եղցահող, Հին շեն ու Մեծ շեն) Արցախի մայրաքաղաքի ու մյուս բնակավայրերի հետ: Այն Շուշիի արգելափակված մայրուղին շրջանցող միակ միջհամայնքային ուղին է, որտեղ անհրաժեշտ է իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ՝ համեմատաբար անվտանգ ու մատչելի երթևեկություն ապահովելու նպատակով։

Օգտագործելով զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզը՝ ադրբեջանական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և կեղծ տեղեկատվական հող նախապատրաստել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հետագա սադրանքների համար»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից