Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:31 23-03-2023

Այսօրվա դրությամբ Խաչատուրովին դատելը ես համարում եմ դավաճանություն ապագայի նկատմամբ․ Մեսրոպ Հովհաննիսյան (Մոս)

«Եկեք չմոռանանք, որ 2020 թվականի հունիս ամսվա տավուշյան մարտերի ժամանակ մի քանի ժամվա ընթացքում Գրիգորի Խաչատուրովը հետ մղեց թշնամում։ Եկեք չմոռանանք, որ ինքը գեներալի կոչում չի ստացել ուղղակի, այլ դրան հասել է իր արյունով ու քրտինքով, անքուն գիշերների արդյունքում։ Այսօրվա դրությամբ նման մարդուն կալանավորելը թշնամի երկրին ուրախացնելու համար է արվում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց կամավոր Մեսրոպ Հովհաննիսյանը (Մոս)։



Մեսրոպ Հովհաննիսյանը ընդգծում է՝ նախկինացավով տառապող որոշ անձինք հրճվում են, երբ հերոսները կալանավորվում են․ «Խաչատուրովի նմանները սահման են պահել, որ մենք հանգիստ ապրենք, որ ծնունդ ու նոր տարի նշենք։ Այսօրվա դրությամբ Խաչատուրովին դատելը ես համարում եմ դավաճանություն ապագայի նկատմամբ, դավաճանություն ներկա իրավիճակի նկատմամբ, մենք պատերազմական իրավիճակում ենք հենց այս պահին, ու մենք ունենք նման հրամանատարների կարիք, ինչքան էլ ստրատեգ լինենք, մենք չունենք այդքան փորձ։ Հա, էլի կռվենք, բայց հրամանատարի պատերազմական հմտությունը մենք չունենք»։



Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Մեսրոպ Հովհաննիսյանը ասաց․ «Խաղաղությունը շատ լավ բան է, պատերազմը շատ վատ բան, բայց ի՞նչ գնով ենք կնքում խաղաղություն․ խաղաղություն՝ խայտառակ ապրելու գնով։ Ինչ գնով խաղաղություն․ գալիք սերնդի առաջ գլուխ կախելու գնով, որ մեր երեխեքը, մեր թոռները վաղը մյուս օրը ասեն՝ ո՞վ եք դուք, արա՛։ Ամոթանք ուտելու գնո՞վ։ Ասենք, լավ, էլ զոհեր չենք տալու, բայց դա կլինի թուրքին ծառայելու գնով։ Ես ավելի լավ է մեռնեմ, քան թուրքին ծառա դառնամ։ Ես չեմ հավատում այդ չակերտավոր խաղաղությանը, քանի որ թուրքը ամեն օր իմ եղբոր արյունն է խմում, հայտարարում է հայի արյունը թափելու մասին։ Խաղաղություն թուրքի հետ կհաստատի միայն թուրքամետ քաղաքական գործիչը, խաղաղություն թուրքի հետ այսօր կարող է ցանկանալ մի մարդ, որը հայոց պատմության էջերի վրա թքած ունի»,-եզրափակեց ազատամարտիկը։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին