Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:28 23-03-2023

Պարտիզանական պայքար՝ Օրագիր․news-ի դեմ, կամ նոր Հայաստան՝ նոր Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հանգիստ չի տալիս Oրագիր․news-ը։ Ենթադրում ենք, որ որոշ քննադատական հոդվածներ նյարդայնացրել են ԲՀԿ առաջնորդին։

Պարզվում է՝ դեռևս նախորդ տարեվերջին Գագիկ Ծառուկյանը փորձել է գրանցել «Օրագիր» անունը, սակայն Էկոնոմիկայի նախարարությունը հայտը մերժել է։

Միանշանակ, պետք է գնահատել հեղափոխական Հայաստանի ձեռքբերումները, որոնցից մեկն էլ «քաղաքակրթված Ծառուկյանն» է։

Այժմ ԲՀԿ առաջնորդը իրեն դուր չեկած հոդվածների հեղինակներին չի հրամայում ծեծել, մեքենան այրել, խմբագրությունը ավերել։ Գուցե նաև այն պատճառով, որ նման քայլերը հղի են լուրջ հետևանքներով, օրինակ՝ նման մարդիկ հետո վարչապետ են դառնում։

Ծառուկյանն այժմ մեղմ, հանդարտ, նյարդեր սղոցող պարտիզանական պայքար է տանում, մեր դեպքում փաստորեն փորձել է գրանցել անվանումը՝ հետագայում խնդիրներ ստեղծելու համար։ Այլ բացատրություն թերևս չունի այս քայլը։

Հանուն արդարության պետք է նշել, որ հեռավոր 2015-2016թթ «Օրագիր լրատվական» անունով հաղորդում, այնուամենայնիվ, եղել է Կենտրոն TV-ի եթերում։

Բայց ինչու պետք է հաղորդման փակվելուց 6 տարի անց հանկարծ Ծառուկյանը որոշեր գրանցել ապրանքային նշանը, տրամաբանական չէ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի