copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:07 21-03-2023

Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ԱԺ խորհրդի նիստում որոշումներ են կայացվել՝ «Հայաստան» խմբակցությունը լքած Արամ Վարդեւանյանի, Արթուր Ղազինյանի, Վահե Հակոբյանի փոխարեն այլ պատգամավորներ են ընդգրկվել միջազգային պատվիրակություններում:
Եվրանեսթում Ղազինյանին կփոխարինի Էլինար Վարդանյանը, ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ վեհաժողովներում Վահե Հակոբյանին՝ Աշոտ Սիմոնյանը, ՀԱՊԿ վեհաժողովում Մխիթար Զաքարյանին՝ Աղվան Վարդանյանը, ԱՊՀ միջխորհրդարանականում Ելենա Կիրակոսյանին՝ Գեղամ Նազարյանը, ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեում Արամ Վարդեւանյանին՝ Ասպրամ Կրպեյանը, Հռիփսիմե Ստամբուլյանին` Թադեւոս Ավետիսյանը, Միջխորհրդարանական միությունում Արամ Վարդեւանյանին` Աննա Գրիգորյանը եւ այլն։

Այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգում 23 հարց է։ Երեկ երեկոյան ՔՊ-ն խմբակցության նիստ է հրավիրել, որը նախատեսվածից ուշ են սկսել, քանի որ պատգամավորների կեսից պակաս մարդ է ներկայացել, սակայն Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու նախագծի հարցը չեն քննարկել, թեեւ նախագիծն ԱԺ-ում քննարկվելու է չորեքշաբթի օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ