Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Սպորտ 3 տարի առաջ - 14:15 20-03-2023

Ադրբեջանը Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին մասնակցելու համար ներկայացրել է 5 մարզիկների. Ադրբեջանի մասնակցությունը դեռևս պաշտոնպես չի հաստատվել

Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հինգ մարզիկների, ովքեր ամենայն, հավանականությամբ, պետք է մասնակցեն Երեւանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիային։

Հաղորդվում է, որ ադրբեջանցի մարզիկներին անունները հրապարակվել է Եվրոպայի ֆեդերացիայի պաշտոնական կայքում ՝ երկրների վերջնական գրանցման ցանկում։ Մրցաշարի կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նրանց թվում կա մեկ կին մարզիկ։

Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնում է, որ ադրբեջանցի մարզիկների մասնակցության մասին տեղեկատվությունն ի սկզբանե ուղարկվել է Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիային՝ առցանց տարբերակով։ Ադրբեջանական կողմի պաշտոնական մասնակցությունը կհստակեցվի մինչև ապրիլի 11-ը։

Նշվում է, որ գործընթացը դեռևս չի մեկնարկել, պարզապես տեղի պետք է լինեն շփումներ՝ ընթացակարգով սահմանված կանոններին համապատասխանելու համար։

Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ իր ներկայացուցիչները պատրաստ են մասնակցել Հայաստանում կայանալիք առաջնությանը, եթե նրանց տրամադրեն անվտանգության հատուկ երաշխիքներ։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 15-23-ը՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս առաջնությունը 2024 թվականի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային օլիմպիական խաղերի վարկանիշն է։ Առաջնությանը կմասնակցեն շուրջ 40 երկրների ավել քան 500 մարզիկներ։

Ավելի վաղ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հավաքականը, նախնական տվյալներով, հայտնել է՝ մտադիր է մասնակցել Երևանում կայանալիք առաջնությանը։ «Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց դա դեռ վերջնական չէ։ Մարտի վերջին ներկայացնող երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն այս մարզաձևի եվրոպական ֆեդերացիա։ Այսինքն՝ ադրբեջանական թիմի մասնակցությունը վերջնականապես կհաստատվի, եթե իրականացվեն բոլոր նախատեսված քայլերը»,- ասել էր Գիլոյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան