copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:42 20-03-2023

Լուսինե Կիրակոսյանը վերակենդանացման բաժանմունքում է․ դրական դինամիկա չկա

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակում դրական դինամիկա դեռ չկա, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց դերասանուհու ազգականը, ում մոտ տվյալ պահին գտնվում էր Լուսինե Կիրակոսյանի հեռախոսը։

Հիշեցնենք, օրեր առաջ լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը գտնվում է Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։

«Դերասանուհին այս պահին գտնվում է Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը այս պահին ծանր է, երկողմանի թոքաբորոբ ունի»,- ասաց բարեկամուհին։

Հարցին, իսկ առողջական վիճակում դրական դինամիկա նկատվում է, բարեկամուհին ասաց. «Քանի որ երկողմանի թոքաբորբ ունի, դրական դինամիկա այս պահին չկա։ Գիտակցությունը տեղում է»։

Բարեկամուհին, ով չցանկացավ ներկայանալ, սրտնեղած մամուլում տարածված այն լուրերից, որ դերասանուհին ազգականներ չունի և ունի աջակցության կարիք, ասաց. «Տիկին Լուսիկի գործընկերները և բարեկամները, ովքեր այս պահին Հայաստանում չեն, պարբերաբար զանգում են ինձ՝ հետաքրքրվում նրա առողջական վիճակով»,- ասաց բարեկամուհին և հավելեց, որ դերասանուհու հեռախոսը առաջին իսկ պահից իր մոտ է եղել և ինքը բոլոր հեռախոսազանգերին պատասխանել է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից