Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:08 18-03-2023

Ալիևները Նովրուզի կապակցությամբ այցելել են օկուպացված Թալիշ և Մատաղիս

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և դստեր՝ Արզու Ալիևայի հետ միասին Նովրուզի տոնի կապակցությամբ (իրանական Ամանոր-խմբ) այցելել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի օկուպացված Թալիշ և Մատաղիս գյուղեր։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ալիևը մասնակցել է Թալիշ-Թափգարագոյունլու-Գաշալթի առողջարան ավտոճանապարհի բացմանը։

Ալիևների ընտանիքը ծանոթացել են Մատաղիսի միջնակարգ դպրոցի շենքում ստեղծված պայմաններին և մասնակցել բնակելի տարածքի հիմնարկեքի արարողությանը։ Բացի այդ վերջիններս ծանոթացել են Մատաղիսի ջրամբարի և գլխավոր ջրանցքի հիմնանորոգման, ինչպես նաև ջրամբարի երկայնքով ստեղծված զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներին։

Ալիևները օկուպացված Թալիշում ծանոթացել են գյուղի գլխավոր հատակագծին, ինչպես նաև վարչական շենքում, մանկապարտեզում և ավագ դպրոցում ստեղծված պայմաններին։

Ավելի ուշ Թալիշում Ալիևը վառել է Նովրուզի խարույկը և տոնի կապակցությամբ շնորհավորել ժողովրդին։ Արարողությունից հետո Ալիևների ընտանիքը շրջել է Թալիշում, ծանոթացել համայնքային կենտրոնում ստեղծված պայմաններին, հանդիպել և զրուցել օկուպացված բնակավայրում ապօրինի բնակեցված ադրբեջանցիների հետ։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը օկուպացվել են 2020 թվականի հոկտեմբերի 3-ին և 5-ին։


Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը