copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:00 17-03-2023

Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային երկրների հարաբերությունների զարգացումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանն ընդգծել է, որ հարեւանների և տարածաշրջանային երկրների դրական փոխգործակցությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության զարգացմանն, ինչպես նաև միջազգային ասպարեզում ավելի մեծ սիներգիայի (համագործակցություն-խմբ)։

Չավուշօղլուն իր հերթին հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման հարցում ձեռք բերված համաձայնությունը։ Նա վստահություն է հայտնել, որ այս քայլը կամրապնդի իսլամական աշխարհի դիրքերը։

Նշվում է, որ Իրանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային երկրների հարաբերությունների զարգացման, ինչպես նաև իրանա-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը