copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:50 17-03-2023

Վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են փոխգործակցության օրակարգի հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 17-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը, գոհունակություն հայտնելով ԱՄՀ-Հայաստան գործընկերության կապակցությամբ, կարևորել է ԱՄՀ աջակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարի ՀՀ-ն արձանագրել է տնտեսական աճի և պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ: Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը վճռական է տարբեր ուղղություններով բարեփոխումները շարունակելու հարցում և կարևորում է այդ ճանապարհին միջազգային գործընկեր կառույցների հետ հետևողական աշխատանքը:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել մեր երկրի տնտեսական առաջընթացին, Կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավական նշանակալի են, և ԱՄՀ-ն հետաքրքրված է արդյունավետ գործակցության զարգացմամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են գործընկերության օրակարգին, քննարկել ԱՄՀ-Հայաստան համատեղ գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր:

Նշվում է, որ վարչապետը ներկայացրել է տնտեսության դիվերսիֆիկացման, ֆինանսատնտեսական կայունության ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, օրենսդրական կարգավորումների, հակակոռուպցիոն պայքարի, հարկային ոլորտի, նաև այլ ուղղություններով բարեփոխումները և արձանագրվող արդյունքները:

Մտքեր են փոխանակվել տնտեսության առկա միտումների և 2023թ. ակնկալիքների շուրջ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել