Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:37 17-03-2023

Արմավիրի մարզի ոստիկանապետ, «Դըխկ» անունով հայտնի Կարեն Հակոբյանը նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ

Երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ՀՀ Ոստիկանության պետի տեղակալներ է նշանակել։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ նշանակված տեղակալներներից մեկը Արմավիրի մարզի ոստիկանապետ Կարեն Հակոբյանն է, ով առավել հայտնի է «Դըխկ» մականվամբ։ Հակոբյանը 2003-ից 2023 թվականը աշխատել ՀՀ ոստիկանքության քննչական բաժնում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Սույն թվականի մարտի 16-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ։ Հայտնի է, որ Հակոբյանը Ղազարյանի մտերիմն է:

ՆԳ նախարարի մյուս տեղակալն է ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը։ Նա 2007 թվականից մինչև 2020 թվականը ոստիկանական համակարգում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, այնուհետև, ՀՀ ոստիկանության պետի 2020 թ. նոյեմբերի 9-ի հրամանով, նշանակվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնին: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ՆԳ նախարարի հրամանով Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել