copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:30 16-03-2023

Վահան Քերոբյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քայլերը, որոնց մասին է վկայում ՀՆԱ-ի բարձր ցուցանիշը։ Նա նաև արձանագրել է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառության զգալի աճը․ եթե 2021 թվականին այն կազմել է 19 մլն դոլար, ապա արդեն 2022 թվականին այդ ցուցանիշը հասել է 41․6 մլն դոլարի։

Վահան Քերոբյանը նույնպես կարևորել է այս արդյունքը և ընթացիկ տարվա համար սահմանել առևտրաշրջանառության ավելի բարձր թիրախ։

Բոլատ Իմանբաևը ներկայացրել է Ղազախստանի տնտեսական ոլորտի զարգացման ուղղություններն ու առաջնահերթությունները, պետության կողմից իրականացվող աջակցման գործիքները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացմանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում