copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:39 25-11-2021

ԱԺ նախագահի համար 200.000 դոլարով ձեռք կբերվի ծառայողական նոր ավտոմեքենա

Կառավարությունն ԱԺ-ին թույլատրել է Ազգային ժողովի նախագահի համար նոր ծառայողական մեքենա ձեռք բերել: Որոշման նախագիծն ընդգրկված էր ՀՀ Կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում:

Նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցները՝ մոտ 200.000 դոլար, ուղղել BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենայի ձեռքբերմանը։ Միաժամանակ առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պահանջը տվյալ պահի դրությամբ համարվում է հրատապ:

Հատկանշական է, որ որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ տվյալ որոշումը բխում է«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում