Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 11:45 15-03-2023

Մեր համալսարանի աշխատակիցը ուսանողների դեմ ոստիկաններ է բերել․ Ակոպյան

Բրյուսովի համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը Բրյուսովի համալսարանում հրավիրված ժողովի ընթացքում հայտարարեց.

«Մեր համալսարանի աշխատակցի զանգով՝ Թարգմանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Բելա Մարգարյանը ուսանողների դեմ ոստիկաններ է բերել , որ իբր թե մենք ձեզ պարտադրել ենք դասի չնստել ու դուրս գալ։ Էս իմացեք, թե ովա Մարգարյան Բելան, ես կարողա էստեղ չլինեմ, բայց սա ձեզ պետք կգա»։

Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ընտրություններում պարտված Դավիթ Գյուրջինյանը։