copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:01 15-03-2023

ՌԴ-ն դեմ է Արցախի՝ Ադրբեջանի հետ ինտեգրմանը. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Պուտինի հետ իր վերջին խոսակցությունը նվիրված է եղել հիմնականում ԼՂ էսկալացիայի վտանգին: Հարցին, թե ՌԴ-ն կո՞ղմ է Արցախի՝ Ադրբեջանի հետ ինտեգրացիային, ասաց. «Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցերի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը բարձրաձայնել, մանավանդ որ ՌԴ-ն բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումը»։

Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է՝ ՌԴ-ն դեմ է ինտեգրմանը, հակառակ դեպքում խաղաղության պայմանագրի ՌԴ առաջարկած տարբերակում Արցախի հարցը նույնը կլիներ, ինչ արեւմտյան տարբերակում է։ Մինչդեռ ՌԴ-ն առաջարկում է հարցը թողնել հետագա ժամանակներին: Բացի այդ, Հակոբյանի խոսքով, ինտեգրման մասին բառ անգամ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

Մանրամասները՝ այստեղ։

Ձեզ գուցե հետաքրքրի