copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:57 14-03-2023

Փաշինյանն արձագանքեց Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է Արցախի խորհրդարանական խմբակցությունների հայտարարությանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն և կա՞ արդյոք որևէ փաստաթուղթ կամ քննարկում, որով Հայաստանը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը:

Ի պատասխան վարչապետն ասաց․ «Մենք ասել ենք և ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է, դա մեր առանցքային նպատակներից մեկն է: Մեր ընկալումը հետևյալն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի հետապնդողը, առաջնային մանդատառուն, ինչպես և կա իրականում, լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այս դիրքորոշման համար կան և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև»:

Նա հավելեց, որ պրոցեսները բերում են եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների և երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի: Վարչապետը հղում արեց հրապարակային օրինակների վրա: «Մյունխենում Ադրբեջանի նախագահը ինքն ասաց, որ կա պայմանավորվածություն, խոսքը միջազգային պայմանավորվածության մասին է, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների հարցը: Սա ինքն է հայտարարել, որից հետո տեղի են ունեցել հանդիպումներ Լեռնային Ղարաբաղում խաղաղպաահ ուժերի կենտրոնակայանում: Այդ հանդիպումներից հետո հանկարծ պարզվեց, որ Ադրբեջանն առաջարկում է քննարկել ինտեգրացիայի հարց: Տեսանք, թե ինչպես ընդամենը մեկ ամսվա ընթացքում բառամթերքը փոխվեց: Խնդիրը բառամթերքը չէ, խնդիրը բովանդակությունն է, խնդիրը պայմանավորվածությունն է և դրանք շարունակաբար չպահպանելու՝ Ադրբեջանի գործելակերպն է:

Փաշինյանի խոսքով՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության շրջանակը ԼՂ ժողովուրդը և կառավարությունը պետք է որոշեն:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը քննարկելու համար միջազգային մեխանիզմի ստեղծումը՝ վարչապետը նշեց, որ դա ևս մեկ պայմանավորվածություն է, որը Ադրբեջանի կողմից հերքվում է:

Ամենից շատ դիտված

22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ