copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:09 13-03-2023

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները չեն օգտվում հանրային տրանսպորտից, որ աշխատանքից չուշանան․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները չեն օգտվում հանրային տրանսպորտից, որ աշխատանքից չուշանան, անհարմարությունների չհանդիպեն, չգան, հասնեն աշխատանքի ու միանգամից հիշեն իրենց ղեկավարությանը։

Այ հենց սրա համար է քաղաքապետարանում ներդրված աշխատակիցների տրանսպորտային համակարգը, որը ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների փոխադրումը։

Այս ամենի համար 2022թ. ծախսվել է 28 մլն դրամ։

Սա ուղղակի խայտառակություն է։

Քաղաքապետարանը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում նոր ավտոբուսներ գնելու համար, բայց փաստում է, որ Երևանում հնարավոր չէ աշխատանքի և տուն գնալ հանրային տրանսպորտով»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից