copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:00 11-03-2023

Իսրայելն աջակցել է Ադրբեջանին՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ. Իսրայելում Ադրբեջանի դեսպան

Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը հայտարարել է, որ Իսրայելն օգնել է Ադրբեջանին՝ 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս մասին Մամեդովն ասել է իսրյելական 12-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ադրբեջանցի դիվանագետն ընդգծել է, որ Իսրայելն Ադրբեջանի հետ փորձի փոխանակում է իրականացրել, ինչպես նաև լավագույն մեթոդներով վերապատրաստել է ադրբեջանցի զինծառայողներին։

«Իսրայելը փորձի փոխանակում կատարեց մեզ հետ, մեր զինծառայողներին դասավանդեց և վերապատրաստեց լավագույն մեթոդներով, տրամադրեց տեխնոլոգիաներ։ Մենք շատ երախտապարտ ենք այս օգնության համար, և շատ խորհրդանշական է, որ պատերազմից հետո իսրայելական դրոշները կարելի էր տեսնել Ադրբեջանի տարբեր շրջաններում»,- ասել է նա։

Անդրադառնալով իրանական սպառնալիքի մասին հարցին Մամեդովն ընդգծել է, որ Բաքուն գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի տարածաշրջանում հանգստություն պահպանվի։ Նա նաև նշել է, որ Բաքուն Թեհրանից ակնկալում է հետաքննել Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչությունը և պատժել դրա մեղավորներին։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի

Ձեզ գուցե հետաքրքրի