copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:48 10-03-2023

Ադրբեջանի հիմնական նպատակը սա է․ կա՛մ դառնում եք Ադրբեջանի քաղաքացի, կա՛մ դուրս եք գալիս Արցախից. Սուրեն Սարգսյան

Ադրբեջանի հիմնական նպատակը սա է․ կա՛մ դառնում եք Ադրբեջանի քաղաքացի, կա՛մ դուրս եք գալիս Արցախից. Սուրեն Սարգսյան

Այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ կդժվարանա ասել, թե որն է Հայաստանի վերջնական դիրքորոշումը Արցախի հարցում․ «Հստակ դիրքորոշումը կա, բայց նաև այլ դիրքորոշումներ են պարբերաբար հայտնվել։ Այս դիրքորոշումներն անընդհատ կարող են փոխվել և ներկայացվել այնպես, ինչպես որ իշխանություններին այդ րոպեին ձեռնտու է»։

Անդրադառնալով վերջին օրերին ինտեգրացիա բառը դաշտ նետելուն, Սարգսյանն ասաց, որ դա ադրբեջանական շատ հստակ քաղաքական գիծ է․ «Հիմնական նպատակն այն է, որ Ադրբեջանն ասում է արցախահայությանը՝ կա՛մ դառնում եք երկրի քաղաքացի առանց որևէ արտոնության, կա՛մ լքում եք Արցախը։ Ի վերջո, Արցախը նրանց պետք է առան հայության»։

Անդրադառնալով Ադրբեջանի ճնշումներով պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, միջազգայնագետն ասաց, որ ցանկացած մեկ ցանկություն բավարարելը շա վտանգավոր է․ «Եթե մեկը բավարարում ես, գալիս են առաջ 2-րդը, 3-րդը և այն։ Ախորժակն ուտելու ժամանակ է բացվում և սա ոչ միայն Ադրբեջանի պարագայում, այլև Թուրքիայի։ Հայաստանի իշխանությունները օրակարգից հանել են Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցերը, սակայն Թուրքիան նոր նախապայմաններ է առաջ քաշում․ ասում է կտաս միջանցնքը, խմբագրի անկախության հռչակագիրը, խմբագի զինանշանը, հետո կգաս խոսելու։ Եվ այս պահանջները միշտ է առաջ քաշելու, որովհետև նպատակ չկա հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին