copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:48 07-03-2023

Երբ է Աննա Վարդապետյանը գալու խորհրդարան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռ խորհրդարան չի ներկայացրել նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդումը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածը սահմանում է. «Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «ԱԺ կանոնակարգ»-ի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ»: Նույն հոդված 126-ն էլ սահմանում է, որ նախագիծը խորհրդարան ներկայացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում, առանց որեւէ փաստաթղթի ընդունման. երկամսյա ժամկետում՝ խորհրդի սահմանած օրը, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

Նախորդ տարիների փորձը վկայում է, որ գլխավոր դատախազը հաղորդումը ներկայացնելու համար խորհրդարան կգա մայիս ամսվա հերթական նիստերի ժամանակ: Այստեղ, սակայն, հետաքրքիր է այն, որ Աննա Վարդապետյանը, ըստ էության, իր հաղորդման մեջ ավելի շատ ներկայացնելու է նախորդ դատախազի՝ Արթուր Դավթյանի կատարած աշխատանքը, քանի որ Վարդապետյանն իր պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերին:

Հետաքրքիր է՝ ինչպես իրենց կդրսեւորեն ՔՊ-ականները. կքննադատե՞ն արդյոք, թե՞ էլի հիացմունքով ելույթներ կունենան Արթուր Դավթյանի գործունեության մասին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ